UEFA-ի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունեց ավստրիական ԼԱՍԿ-ին:
Առաջին խաղակեսում մեր թիմի դարպասը գրավեց Հոնգ Հին-Սոքը՝ 34-րդ րոպեին գնդակն ուղարկելով Չանչարևիչի պաշտպանած դարպասը:
2-րդ խաղակեսում՝ 68-րդ րոպեին, հյուրերը կրկնապատկեցին խաղի հաշիվը Գոյգինգերի հարվածի շնորհիվ, իսկ հիմնական ժամանակին ավելացված 2-րդ րոպեին Միխորլը դրեց հանդիպման վերջակետը՝ 0:3:
Այսպիսով, «Ալաշկերտը» 3-րդ պարտությունը կրեց խմբային փուլի 3խաղերում։ Հաջորդ տուրում նոյեմբերի 4-ին մեր թիմը կհյուրընկալվի ԼԱՍԿ-ին:
©2021 Armenian Soccer