Armenian Soccer
Armenian Soccer

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» զրկվեց փլեյ-օֆֆ դուրս գալու բոլոր հնարավորություններից

LASK vs Alashkert

 

Երեկ ուշ երեկոյան ավստրիական Կլագենֆուրտում կայացավ UEFA-ի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի ԼԱՍԿ-«Ալաշկերտ» հանդիպումը:

Հայաստանի չեմպիոնն այս խաղում ևս պարտություն գրանցեց՝ 2 անպատասխան գնդակ ընդունելով ավստրիացիներից: Դուբլի հեղինակ դարձավ Նակամուրան:

Նշենք, որ «Ալաշկերտի» համար այս պարտությունը 4-րդն էր Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 4 խաղերում: Մեր թիմն առանց միավորի եզրափակում է խմբի մրցաշարային աղյուսակը, առաջատարաը «Մաքքաբին» է,  ԼԱՍԿ-ը 2-րդն է։

 

©2021 Armenian Soccer