Գյումրիի քաղաքային մարզադաշտում ՀՀ բարձրագույն խմբի առաջնությունում 1-6-րդ տեղերի համար պայքարում սկզբուքնային նշանակություն ունեցող խաղում «Շիրակը» 1:0 հաշվով պարտության մատնեց ՀՀ գործող չեմպիոն, ընթացիկ առաջնության առաջատար Երևանի «Արարատ-Արմենիային»: իրթիմին կարևոր հաղթնակ պարգվեց առաջնության լավագույն ռմբարկու Մորի Կոնեն :Նա խփեց ընթացիկ առաջնությունում իր 19 –րդ գոլը: Վարդան Բիչախչյանի սաները ընդհատեցին Վարդան Մինասյանի թիմի 9 անպարտելի հանդիպումների շարքը:Սա Շիրակի» 6-րդ անպարտելի հանդիպումն էր: Այդ 6 խաղերում գյումրեցիները 4 հաղթանակ են տոնել, 2ոչ-ոքի խաղացել ու իրեն վստակած միավորների քանկը հասցնելով 42-ի բարձրացան 2 –րդ հորիզոնական: Այժմ «Շիրակն» առաջատարից՝ «Արարատ Արմենիայից» ետ է մնում միայն 3 միավորով:
2020 Armenian Soccer