Armenian Soccer
Armenian Soccer

ԿՀԱՋՈՂՎԻ ԱՐԴՅՈ՞Ք ՖՈՒՏԶԱԼԻ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՓԼԵՅ -ՕՖՖԻ ԱՐԳԵԼՔԸ

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը և  ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը  դեկտեմբերի  5-ին ժամանել են Բուլղարիայի Վառնա քաղաք, որտեղ դեկտեմբերի 6-ին և 9-ին կկայանան ՈւԵՖԱ ԵՎՐՈ 2020 որակավորման փլեյ-օֆֆ փուլի Բուլղարիա-Հայաստան  hանդիպումները:  Այսօր    ժամը 20:30-ին միացե՛ք      ՀՖՖ  պաշտոնկան կայքի   և հետևե՛ք ֆուտզալի Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆ փուլի Բուլղարիա-Հայաստան   հանդիպման ՈՒՂԻՂ  հեռարձակմանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ պատվիրակությունը հանգրվանել են Վառնա քաղաքի «Ռոսլին Դիմյատ» հյուրանցում:
Դեկտեմբերի 6-ին՝ Երևանի ժամանակով  ժամը`20։30-ին, կկայանա Բուլղարիա-Հայաստան առաջին հանդիպումը։ Պատասխան հանդիպումը կկայանա դեկտեմբերի 9-ին՝ Երևանի ժամանակով    ժամը`19։00-ին։
Ֆուտզալի ՀՀ ազգային ընտրանին ստուգատեսում  հանդես է գալիս    գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի ղեկավարությամբ:
Բուլղարիայի արգելքը հաղթահարելուց հետո դուրս կգանք էլիտ ռաունդ, որտեղ արդեն մեր մրցակիցներն են լինելու Ֆրանսիայի, Ռուսաստանի ու Վրաստանի հավաքականները։ Այդ խումբն էլ հաղթելու դեպքում միանշանակ դուրս կգանք Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ։ Իսկ երկրորդ տեղի դեպքում կախված կլինի մյուս հավաքականների արդյունքներից:

©2020 Armenian Soccer