Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Փյունիկը» հյուրընկալվեց «Սլովանին»:
Բրատիսլավայում կայացած հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով ` տանտերերի հաղթանակով։
Առաջին խաղակեսում թիմերն այդպես էլ չկարողացան բացել խաղի հաշիվը։
Երկրորդ խաղակեսում բախտը ժպտաց երևանյան թիմին և «Փյունիկը» վաստակեց 11-մետրանոց հարվածի իրավունք։
Հյուրերի կազմից այն հստակ իրացրեց Եվգենի Կոչուկն ու առաջ մղեց թիմին հաշվի մեջ։
Այնուհետև խաղավերջին `ընդամենը մեկ րոպեի տարբերությամբ Դավիթ Յուրչենկոն բաց թողեց երկու գնդակ, և հենց այդ սխալն էլ վճռեց խաղի ելքը։
Զուգահեռ ընթացող խաղում «Բազելն» ընդունեց «Ժալգիրիսին» խաղն ավարտեց ոչ-ոքի` 2:2 հաշվով։
Այս տուրից հետո «Սլովանն» ու «Բազելը» ունենալով 8-ական միավոր զբաղեցնում են խմբի աղյուսակի համապատասխանաբար 1-ին և 2-րդ տեղերը։
«Փյունիկը» 6 միավորով նահանջել է 3-րդ հորիզոնական, իսկ «Ժալգիրիսը» 5 միավորով եզրափակում է աղյուսակը։
©2022 Armenian Soccer