Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Փյունիկը» հյուրընկալվեց «Ժալգիրիսին»:
Հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով ` մրցակցի հաղթանակով։
Երևանյան թիմի միակ գոլը խփեց Արաս Օզբիլիսը, որը հստակ իրացրեց վաստակած 11-մետրանոց հարվածը։
Խմբի մյուս խաղում «Սլովանն» ու «Բազելը» խաղացին ոչ-ոքի ` 3:3 հաշվով։
Այս տուրից հետո խմբի աղյուսակը 7 միավորով գլխավորում է «Բազելը»:
«Փյունիկը» 6 միավորով 2-րդն է, իսկ «Սլովանը» 5 միավորով ` 3-րդը։
«Ժալգիրիսը» 4 միավորով եզրափակում է աղյուսակը։
©2022 Armenian Soccer