UEFA-ի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ հյուրընկալելու է Թել-Ավիվի «Մաքքաբիին»։ Ինչպես տեղեկացնում է UEFA-ի պաշտոնական կայքը՝ ՝հանդիպումը սպասարկելու է հունգարական մրցավարական բրիգադը՝ Գերգո Բոգարի գլխավորությամբ։ Եզրերում նրան օգնելու են Պետեր Կոբորն ու Բալաշ Շերտը։ 4-րդ պաշտոնյան Ֆերենց Կարակոն է։
Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 9-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 21։45-ին։
©2021 Armenian Soccer