Armenian Soccer
Armenian Soccer

ԿԼ. «Ալաշկերտը» պարտվեց «Համրունին» ու ավարտեց ելույթները

Սպարտանս - Ալաշկերտ

 

Հուլիսի 14-ին՝ Մալթայում, կայացավ ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Համրուն» (Մալթա) — «Ալաշկերտ» պատասխան հանդիպումը:

 

«Ալաշկերտը» զիջեց մրցակցին 1:4 հաշվով:

«Ալաշկերտի» միակ գոլը խփեց Արտակ Եդիգարյանը։

 

Երևանում կայացած հանդիպումն ավարտվել էր հայկական թիմի նվազագույն հաշվով հաղթանակով, որտեղ կրկին գոլի հեղինակ էր դարձել Արտակ Եդիգարյանը։

 

Այսպիսով, «Ալաշկերտը» դուրս է մնում եվրագավաթային մրցաշարից։

 

©2022 Armenian Soccer