Armenian Soccer
Armenian Soccer

Կիևի «Դինամոյի» սանը` «Ուրարտուում»

Dmytro

 

Երևանի «Ուրարտուն» հայտարարել է նոր ձեռքբերման մասին։

Երևանյան ակումբի կազմը համալրել է ուկրաինացի հարձակվող Դմիտրո Խլյոբասն, ով «Ուրարտու» է տեղափոխվել Ղազախստանի առաջնությունը ներկայացնող «Օրդաբասիից»:

27-ամյա ֆուտբոլիստը «Օրդաբասիի» կազմում հանդես է եկել 2021/2022 մրցաշրջանի առաջին հատվածում, մասնակցել է 8 պաշտոնական հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ։

Խլյոբասը հանդես է եկել նաև Մինսկի «Դինամոյում», ուկրաինական «Վորսկլայում», «Դեսնայում», Կիևի «Դինամոյում», որտեղ էլ սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան։

Խլյոբասն «Ուրարտուում» հանդես կգա 13 համարի մարզաշապիկով։

 

 

©2022 Armenian Soccer