Armenian Soccer
Armenian Soccer

Կիպրոսում խաղադաշտում մրցեցին «Ուրալի» և «Արարատ-Արմենիայի» …մարզիչները

Հունվարի 27-ին Կիպրոսում    խաղադաշտում հանդիպեցին ուսումնամարզական հավաք անցկացնող  ՌԴ պրիմեր լիգայի մասնակից Եկատերբուրգի «Ուրալի» և ՀՀ չեմպիոն Երևանի  «Արարատ-Արմենիայի»  մարզչական շտաբերի անդամները:   խաղն ավարտվեց 11:10 հաշվով  հօգուտ  «Ուրալի»:
ՀՀ չեմպիոնի մարզչական շտաբից   երեքական գոլերի հեղինակներ դարձան՝ Պողոս Գալստյանը, Արտակ Օսեյանը, Դենիս Զմեուն: Արթուր Մկրտչյանի հարվածից հետո հակառակորդ թիմի ֆուտբոլիստն ինքնագոլի հեղինակ դարձավ:
Հանդիպմանը մասնակցում էր նաև «Արարատ-Արմենիայի»   գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
ԷԴԳԱՐ  ՊԵՏՐՈՍՅԱՆ

©2020 Armenian Soccer