Armenian Soccer
Armenian Soccer

Կիբերֆուտբոլի ՀՀ ընտրանին այսօր կանցկացնի UEFA eEURO 2021 մրցաշարի որկավորման փուլի 2-րդ շրջանի խաղերը

Այսօր`ապրիլի 12-ին կիբերֆուտբոլի Հայաստանի հավաքականը կանցկացնի UEFA eEURO 2021 մրցաշարի որակավորման փուլի 2-րդ շրջանի հանդիպումները:

ՀՀ ընտրանին Սերբիայի, Ռուսաստանի, Բոսնիա և Հերցեգովինայի ու Մալթայի հավաքականների հետ միասին ընգրկված է որակավորման E խմբում:

1-ին շրջանի արդյունքներով կիբերֆուտբոլի ՀՀ հավաքականը խմբում 2-րդ տեղում է:Առաջատարը Սերբիայի ընտրանին է:

Ինչպես հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից, UEFA eEURO 2021 մրցաշարի եզրափակիչ փուլ են անցնելու խմբերում 1-ին հորիզոնականը զբաղեցրած թիմերը, իսկ 2-րդ հորիզոնականը զբաղեցրած թիմերը կմասնակցեն անցումային խաղերի:

Եզրափակիչ մրցաշարը տեղի կունենա 2021թ-ի հուլիսին՝ Լոնդոնում:

 

©2021 Armenian Soccer