Հարգելի ֆուտբոլասերներ, տևական դադարից հետո Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ հանդիպումը կանցկացնի հանդիսականների ներկայությամբ։ Առաջին անգամ հայկական ֆուտբոլի պատմության ընթացքում տոմսերը հնարավոր է ձեռք բերել նաև առցանց։Այս մասին հայտնում են ՀՖՖմամուլի ծառայությունից:
Ցանկանում ենք ևս մեկ անգամ տեղեկացնել, որ տոմսարկղից կամ առցանց ձեռք բերած տոմսերի վրա գեներացված արագ արձագանքման (QR) կոդը նախատեսված է մեկանգամյա օգտագործման համար: Դա նշանակում է, որ այդ կոդով հնարավոր է միայն մեկ անձի մուտքը մարզադաշտ։ Հորդորում ենք խուսափել սոցիալական հարթակներում դրանց հրապարակումից, ինչպես նաև երրորդ անձանց փոխանցելուց՝ հետագա թյուրիմացություններից խուսափելու համար։
©2021 Armenian Soccer