«Ռոստովի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը խոսել է այս փուլում թիմում առկա խնդիրների մասին՝ հիմնականում, պայմանավորված, լեգեոներների բացակայությամբ։ Անդրադարձել է նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Խորեն Բայրամյանի «ոչ նպատակային» դիրքին:
«Որպես կանոն՝ պաշտպանությունում փորձառու ֆուտբոլիստներ են խաղում, իսկ մեզ մոտ այժմ այդ գծում երիտասարդ տղաներ են՝ 18-ամյա Լանգովիչն ու Մելեխինը, 20-ամյա Սիլյանովը։
Դաշտի կենտրոնն էլ, այսպես ասած, ամենափորձառուն չէ։ Չնայած Գլեբովն արդեն 100 խաղ է անցկացրել թիմի կազմում, բայց ընդամենը 22 տարեկան է։ Շետինինը 20 տարեկան է, նա 2-3 խաղ է անցկացրել բարձր մակարդակով։ Բայրամյանն էլ իր դիրքում չի խաղում։ Պատճառը լեգեոներների հեռանալն է»,-ասել է մարզիչը:
©2022 Armenian Soccer