Օգոստոսի 18-ին՝ Բոսնիա և Հերցեգովինայի Մոստար քաղաքում, կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլի «Զրինսկի» (Բոսնիա և Հերցեգովինա) — «Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա) հանդիպումը։
Հանդիպման մրցավարների տեսուչ է նշանակվել ՀՖՖ տեսուչ Կարեն Նալբանդյանը։
Հիշեցնենք, որ «Սլովանի» կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը։
©2022 Armenian Soccer