Խորվաթիա — Հայաստան ընկերական խաղում խաղաժամանակ ստացավ «Ուրարտուի» ֆուտբոլիստ Կարեն Մելքոնյանը։ 22-ամյա հարձակվողը փոխարինման մտավ ընդմիջումից հետո։
Ինչպես հայտնում են երևանյանի ակումբի մամուլի ծառայությունից, «Ուրարտուի» պատմության ընթացքում Մելքոնյանը դարձավ 30-րդ ֆուտբոլիստը, որը խաղացել է Հայաստանի ազգային հավաքականում։
Հավելենք, որ խաղին հայտավորված էին նաև «Ուրարտուի» ֆուտբոլիստներ Հակոբ Հակոբյանն ու Արթուր Միրանյանը, սակայն նրանք խաղադաշտ դուրս չեկան։ Ընկերական հաջորդ խաղը Հայաստանի հավաքականը կանցկացնի հունիսի 5-ին Շվեդիայի ընտրանու հետ։ Այդ հանդիպումը կկայանա «Ֆրենդս Արենա» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 23։45-ին։
©2021 Armenian Soccer