«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ է նշանակվել Կարեն Բարսեղյանը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հայկական մի շարք ակումբներում, Հայաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականներում մարզչական գործունեություն ծավալած 47-ամյա մասնագետն «Ալաշկերտում» աշխատել է նաև 2016, 2018 և 2021 թվականներին։
Բարսեղյանի մարզչական շտաբում ընդգրկվել են Սերգեյ Էրզրումյանը, ֆիզպատրաստության մարզիչ Արմեն Տոնոյանը և դարպասապահների մարզիչ Արմեն Կիրակոսյանը։
«Ալաշկերտը» բարի գալուստ և բեղմնավոր աշխատանք է մաղթել նոր մարզչական շտաբին։
©2022 Armenian Soccer