ՌԴ պրիմեր լիգայի առաջնության 2 –րդ տուրում օգոստոսի 15-ին «Տամբովը» արտագնա խաղում 1:2 հաշվով զիջեց Մոոսկվայի ԲԿՄԱ-ին: Հյուրերի կազմում 42-րդ րոպեին գլխի գեղեցիկ հարվածով «Տամբովի» նորեկ, ՀՀազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը հավասարեցրեց հաշիվը`1:1:Կարապետյանը «Տամբովի» կազմում բացեց իր գոլերի հաշիվը, բայց դա բավրարլ չեղավ միավոր վաստակելու համար:Բանակայինները 55 –րդ րոպեին 2 –րդ գոլը խփեցին հյուրերի դարպասին ու 2 :1 հաշվով հաղթանակ կորզեցին: Վստահ հանդիպում անցկացրած ՀՀ ազագային հավաքականի խաղցողը առանց փոխարինման մասնակցեց ողջ հանդիպմանն ու 76-րդ րոպեին դեղին քարտի արժանացան: ԲԿՄԱ-ի կազմում 89 -րդ րոպեին ասպարեզ մտավ 21-ամյա հայազգի կիսապաշտպան Նաիր Տիկինզյանը:
«Հայկական» մյուս թիմը՝«Ռոստովն», որի կազմում հանդես է գալիս ՀՀ ազգային հավաքականի թեկնածու, կիսապաշտպան Խորեն Բայրամյանը, սեփական հարկի տակ 0:2 հաշվով պարտվեց վերջին 2 մրցշարջանների ՌԴ չեմպիոն Զենիթին:Բայրամյանը խաղադաշտում հայտնվեց 85 –րդ րոպեին , 0:1 հաշվի ժամանակ ,սակայն իր թիմին պարտությունից փրկել չկարողացավ:
«Խիմկինն» էլ մորի կազմում ելությունենաում ՀՀ ազգային հավաքականի թեկնածու ,կիսպաշտպան Արշակ Կորյանը արտագնա խաղում 1:1 խաղաց «Սոչիի» հետ:Կորյանը իր իթմի մեկնակային կազմում էր , և փոխարինվեց 70-րդ րոպեին, երբ հաշիվն արդեն 1:1:
«Ուրալն» էլ, որի կազմում հանդես է գալիս ՀՀազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը հյուրընկալվելիս 1:1 խաղաց Կազանի «Ռուբինի» հետ : Հարոյանը թեև հայտավորված էր խաղին, սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ:
2020 Armenian Soccer