Հայաստանի ազգային հավաքականի արդեն նախկին դարպասապահ Գևորգ Կասպարովը Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել, որում փաստաթուղթ է ստորագրում, ու մակագրել. «Առաջին մարզչական պայմանագիրս»:
Նորընծա մարզչին իրենց շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն են հղել թե՛ գործընկերները, թե՛ երկրպագուներն ու թե՛ ընտանիքի անդամները:
Մասնավորապես՝ «Փյունիկի» դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը գրել է. «Մեծ հաղթանակներ ախպերս մարզչական գործում», իսկ Կասպարովի եղբայրն էլ՝ երգիչ Հայկ Կասպարովը ծափահարող ձեռքեր պատկերող էմոջիներ է տեղադրել մեկնաբանություններում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ Հայաստանի 2020/21 առաջնության ավարտից հետո Կասպարովը հայտարարել էր ֆուտբոլիստի կարիերայի ավարտի մասին, իսկ հունիսին էլ լուսանկար էր հրապարակել մարզչական դասընթացներից, որում պատկերված էր իր նախկին թիմակից Աղվան Մկրտչյանի հետ:
Նշենք նաև, որ Կասպարովը աշխատելու է «Ալաշկերտի» 2-րդ թիմի հետ:
©2021 Armenian Soccer