Armenian Soccer
Armenian Soccer

Կառլեն Մկրտչյանն ավարտում է իր ֆուտբոլային կարիերան

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Կառլեն Մկրտչյանը հայտարարել է իր ֆուտբոլային կարիերայի ավարտի մասին:

«Սիրելի՜ ընկերներ և երկրպագուներ, ցանկանում եմ տեղեկացել, որ ստացած վնասվածքների արդյունքում դադարեցնում եմ իմ ֆուտբային կարիերան: Ցանկանում եմ նշել, որ ինձ համար միշտ հաճելի է եղել խաղալ մեր ազգային հավաքականում, որի համար առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում այն մարզիչներին, ում շնորհիվ ես կայացել եմ որպես ֆուտբոլիստ. Հանձինս՝ Գրիշա Աբրահամյանի, Արմեն Գյուլբուդաղյանցի և Վարդան Մինասյանի։ Ինչպես նաև շնորհակալ եմ իմ խաղընկերներին եւ բոլոր երկրպագուներին, ովքեր աջակցել են ինձ և մեր հավաքականին։ Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Ֆուտբոլի Ֆեդերացիային՝ մշտապես իմ կողքին լինելու եւ աջակցելու համար։

Հարգանքներով՝ Կառլեն Մկրտչյան»,-գրել է ֆուտբոլիստն իր ֆեյսբուքյան էջում:

 

 

©2022 Armenian Soccer