ՖԻՖԱ ԱԱ 2022-ի որակավորման J խմբի երկրորդ մրցափուլի Հայաստան-Իսլանդիա հանդիպումից հետո՝ մարտի 28-ին` Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետխախաղային մամուլի ասուլիսը.
« Խաղի սկիզբը բարդ ստացվեց: Սակայն 1-ին խաղկեսի կեսերին մեր թիմը սկսեց ավելի շատ տիրել գնդակին և սկսեց օգտագործել այն ազատ գոտիներն, որը թողնում էր մրցակիցը: Ես չէի ուզի նշել հատուկ այս 2 ֆուտբոլիստներին (Տիգրան Բարսեղյանը, Խորեն Բայրամյանը),կնշի ողջ թիմի խաղը: Մենք թիմ ենք և հաղթեցինք առաջին հերթին թիմային խաղի շնորհիվ:Չեմ սիրում անհատապես գնահատել ֆուտբոլստներին, քանի որ ֆուտբոլը դա թիմային խաղ է:Որպեսզի այս կամ այն ֆուտբոլիստը լավ խաղա, իր թիմակիցը պետք է նույնպես լավ խաղա,այնպես, որ ես այսօր կնշի ամբողջ թիմի ն,ինչպես նաև մարզասերնեին, ովքեր շատ մեծ աջակցություն ցուցաբերեցին: Պետք է խոսել ամբողջ թիմի և մարզասերների դերակատարության մասին: Մենք միասին ենք հասել այս ամենին: Իհարկե, Տիգրանը, Խորենը շատ լավ խաղ անցկացրին,բայց նույնը կարելի է ասել Սոլոմոնի, Արտակի, Հովոյի և մյուս տղաների մասին: Սա թիմ է և թիմային խաղում ռոտացիան անհրաժեշտ տարր է կազմում: Մյուս հանդիպմանը նորից ռոտակացիա կլինի:
Ես չգիտեմ և չեմ ուզում խոսել առանձին ֆուտբոլիստների խաղի մասին: Այժմ պետք է խոսել թիմային խաղի մասին, այն խաղի վեարբերյալ, որ ցուցադրեց մեր թիմը, ինչպես նաև մարզասերների մասին: Հիանալի արդյունքի հասանք,հենց դրա մասին էլ այժմ պետք խոսենք» :
©2021 Armenian Soccer