ԱԱ -2022 ընտրական փուլի խմբային մրցաշարում Երևանում ՀՀ ընտրանին հյուրընկալել էր Ռումինիայի ազգային հավաքականի ու դրամատիկ և լարված պայքարում 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց:
Սա խմբային մրցաշարում ՀՀ հավաքականի տոնած արդեն 3-րդ անընդմեջ հաղթանակն էր, որը առնվազը 2 ժամով նրան դարձրեց խմբի առաջատար դարձավ:
Հերթական անգամ ՀՀ ընտրանուն հաղթանակ բերեց մեր հավաքականի գլխավոր մարզիչ՝ իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսի ընտրած խելամիտ մարտավարությունը:
1-ին խաղակեսում կողմերը հիմնականում հետախուզում էին միմյանց և այդ ընթացքում դարպասները մնացին անառիկ:
2-րդ խաղակեսի սկզբում Կապառոսը միանգամից 3 փոխարինում կատարեց, ու ասպարեզ մտան երիտասարդ խաղացողներ Սպերցյանը, Շաղոյանը ու Ադամյանը: Կարճ ժամանակ անց այս փոխարինումները տվեցին իր արդյունքը:
56-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց ՀՀ հավաքականի կազմում իր նորամուտը նշած Կրասնոդար-2-ի խաղացող Էդուարդ Սպերցյանը: Ռումինացիները 62-րդ և 72 –րդ րոպեներին Ալեքսանդրու Շիկալդաուի դուբլի շնորհիվ հաշվի մեջ առաջ անցավ: Շրջադարձային եղավ 78-րդ րոպեին Գեորգե Պուկաշի կոպիտ խաղի համար ստացած կարմիր քարտը: Ռումինիայի ընտրանին մնացծ 10 հոգով: ՀՀ հավաքականը ամբողջապես տիրեց նախաձեռությանը: 86-րդ րոպեին Մխիթարյանի բացակայության պայմններում ՀՀհավաքականի առաջատարի դերը ստանձնած Տիգրան Բարսեղյանի գոլային փոխանցումով թիմի ավագ Վարզադատ Հարոյանը վերականգնեց հաշվի հավսարությունը`2:2:Ի դեպ, մինչ այդ 2 դրվագում Երևանի ԲԿՄԱ-ի հարձակվող և ՀՀ 1-ին խմբի առաջնության ռմբարկու Շաղոյանը հաջողությամբ ներգրավվելով հանդիպմանը ակտիվ խաղի շնորհիվ նպաստավոր դիրքում հայտնվեց ու վտագավոր հարվածներ կատարեց:Մեծ ջանքերով ռումինացիների դարպասապահը չեզոքացրեց դրանք: 89-րդ հանդիպման մյուս հերոսը` Սպարեցյանը 11 մետրանոց վաստակեց, որը հաջողությամբ իրացրեց Տիգրան Բարսեղյանը:
Սա աննախադեպ, իրադարձությունն էր ՀՀ ընտրանու համար, քանի որ իր պատմության մեջ առաջին անգամ ԱԱ ընտրական մրցաշարում 3-րդ աընդմեջ հաղթանակը տոնեց:
Սա նաև ՀՀ ընտրանու 8-րդ անպարտելի հանդիպումն է, որից 6-ում հաղթել է մրցակիցներին, իսկ 2 հանդիպում էլ ոչ-ոիք էգրացվել, գնդակների 14:6 հարաբերությմաբ:
©2021 Armenian Soccer