Առաջիկա միջազգային դադարի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Մոնտենեգրոյի ու Նորվեգիայի ընտրանիների հետ։
Մարտի 24-ին Երևանում մեր հավաքականը կհուրընկալի Չեռնոգորիային, իսկ մարտի 29-ին Օսլոյում ուժերը կչափի Նորվեգիայի ընտրանու հետ։ Հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը․
Դարպասապահներ
Դավիթ Յուրչենկո — «Փյունիկ»
Արման Ներսեսյան – ԲԿՄԱ
Հենրի Ավագյան — «Նորավանք»
Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան – «Կադիս» (Իսպանիա)
Անդրե Չալըշըր — «Սիլկեբորգ» (Դանիա)
Հովհաննես Համբարձումյան — «Անորտոսիս» (Կիպրոս)
Կամո Հովհաննիսյան — «Աստանա» (Ղազախստան)
Ժիրայր Մարգարյան — «Վերես» (Ուկրաինա)
Արման Հովհաննիսյան — «Փյունիկ»
Դավիթ Տերտերյան — «Արարատ-Արմենիա»
Ստյոպա Մկրտչյան – ԲԿՄԱ
Կիսապաշտպաններ/Հարձակվողներ
Արտակ Գրիգորյան — «Ալաշկերտ»
Սոլոմոն Ուդո — «Արարատ-Արմենիա»
Էդուարդ Սպերցյան — «Կրասնոդար» (Ռուսաստան)
Հովհաննես Հարությունյան — «Փյունիկ»
Արտյոմ Ավանեսյան — «Արարատ-Արմենիա»
Արթուր Սերոբյան – ԲԿՄԱ
Էրիկ Վարդանյան — «Ուրարտու»
Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան)
Գևորգ Ղազարյան — «Փյունիկ»
Վահան Բիչախչյան — «Պոգոն» (Լեհաստան)
Լուկաս Սելարայան — «Կոլամբուս Քրյու» (ԱՄՆ)
Տիգրան Բարսեղյան — «Սլովան» (Սլովակիա)
Սարգիս Ադամյան — «Բրյուգե» (Բելգիա)
Առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստներ Ստյոպա Մկրտչյանը և Արթուր Սերոբյանը, ինչպես նաև «Փյունիկը» ներկայացնող Հովհաննես Հարությունյանը։
©2022 Armenian Soccer