Armenian Soccer
Armenian Soccer

Կապառոսը հանդիպել է ՀՖՖ բժշկական դեպարտամենտի ներկայացուցիչների հետ

Joaquin Caparros

 

Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը` Խոակին Կապառոսի գլխավորությամբ, հանդիպել է ՀՖՖ Բժշկական դեպարտամենտի ղեկավարի և ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ ֆեյսբուքյան պաշտոնական էջը՝ կցելով հանդիպումից մի լուսանկար:

Ըստ նյութի՝ հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ աշխատանքին, ինչպես նաև ազգային հավաքականի առաջիկա մարզական հավաքներին վերաբերվող տարաբնույթ հարցեր:

©2022 Armenian Soccer