Armenian Soccer
Armenian Soccer

Կապառոսը լուսանկար է հրապարակել Մարկարովի հետ

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը նախօրեին ներկա էր VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 3-րդ տուրի ԲԿՄԱ-«Նոա» խաղին: Կապառոսը մարզադաշտում հանդիպել է «Արարատի» լեգենդ Էդուարդ Մարկարովին ու նրա հետ լուսանկարվել՝ տեղադրելով լուսանկարը սոցցանցերի իր էջերում ու գրել․

«Էդուարդ Մարկարով։ Հայկական ֆուտբոլի լեգենդներից մեկը։ Խորհրդային միության չեմպիոն ու գավաթակիր «Արարատի» (Երևան) հետ 1973-ին, 1966-ի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ Նա «Արարատի» հետ նաև հաղթել է «Բավարիային» 1975 թվականին Չեմպիոնների լիգայում։ «Բավարիայում» աշխարհի 6 չեմպիոն էր խաղում, Դանիայի ու Շվեդիայի հավաքականների լավագույն խաղացողները»։Caparros and Markarov

 

©2021 Armenian Soccer