Armenian Soccer
Armenian Soccer

Կանանց ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը զիջեց Նիդերլանդներին

Օգոստոսի 17-ին՝ մոլդովական Չորեսկու գյուղում, կայացավ UEFA-ի Կանանց ֆուտզալի Եվրոպայի առաջնության նախնական փուլի Հայաստան-Նիդերլանդներ հանդիպումը։

Մեր ընտրանին զիջեց մրցակցին 0:6 հաշվով։

Հիշեցնենք, որ նախօրեին մեր թիմը 8:0 հաշվով հաղթանակի էր հասել տանտեր Մոլդովայի հավաքականի նկատմամբ:

Վաղը մեր աղջիկները կմրցեն Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հետ:

Women's Futsal Euro group B

 

©2021 Armenian Soccer