Armenian Soccer
Armenian Soccer

Կանանց ֆուտբոլի ՀՀառաջնության Ա խմբի եզրափակիչ հանդիպումը՝ հունիսի 25-ին

Հունիսի 25-ին՝ ժամը 17:00-ին, Երևանում ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, կկայանա   կանանց ֆուտբոլի  ՀՀ առաջնության Ա խմբի եզրափակիչ հանդիպումը «Ալաշկերտ-աղջիկներ» և «Շիրակ-Հոմենմեն» թիմերի միջև։ Մեդիայի այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են լուսաբանել հանդիպումը, կարող են մինչև հունիսի 24-ը՝ ժամը 18:00, հաստատել իրենց մասնակցությունը՝ media@ffa.am էլեկտրոնային հասցեին ուղարկելով իրենց անուն-ազգանունը և լրատվամիջոցի անունը: Հանդիպմանը կարող է ներկա լինել առավելագույնը 10 լրագրող: Մուտքը բժշկական դիմակներով և ձեռնոցներով:

2020 Armenian Soccer