Armenian Soccer
Armenian Soccer

Կանանց ՀՀ ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Արմեն Սանամյանի ղեկավարությամբ 1-ին հաղթանակ տոնեց

Արդեն հայտնել ենք, որ ապրիլի 7-12-ը Հայաստանում առաջին անգամ Our game անվանումով կանանց ֆուտբոլի միջազգային ընկերական մրցաշար է անցկացվում, որին տանտերերից` ՀՀ ազգային ընտրանուց բացի մասնակցում են նաև Լիտվայի, Լիբանանի, ու Հորդանանի հավաքականները:

Մրցաշարի հանդիպումները ընթանում են Երևանում և Չարենցավանում։ Հանդիպումներին հանդիսականների մուտքը ստադիոն ազատ է։

Ապրիլի 8-ին Երևանում «Փյունիկի» մարզադապրոցի մարզադաշտում կայացավ մրցաշարի 1-ին տուրի 2-րդ հանդիպումը Հայաստանի և Լիբանանի հավաքականների միջև: Կանանց Հայաստանի ազգային հավաքականը հաղթանակով մեկնարկեց Our game ընկերական միջազգային մրցաշարում: ՀՀ ընտրանին նորանշանակ գլխավոր մարզչի`Արմեն Սանամյանի ղեկավարությամբ նացկացրած 1–ին խաղում հաղթեց 2:0 հաշվով: 6-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Սելին Ալ-Հադդադը, իսկ 45-րդ րոպեին 2-րդ գոլը խփեց Մարալ Արթինը: Տեղին է նշել, որ Լիբանանի հավաքականում հանդես եկավ հայազգի ֆուտբոլստուհի Նենսի Չալյանը, որը թիմի առաջտարն ու ավագն է: Հանդիպմնաը ներկա էր նաև ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը:

Հայաստան՝ 1.Անաստասիա Կլիմովա 4.Մարիա Սախինովա 7. Նենսի Ավեսյան 8. Մարալ Արթին 9. Անի Սարգսյան 10. Օլգա Օսիպյան (ա) 11. Լուիզա Ղազարյան 13. Սիդնի Վերմիլյոն 15. Քրիստինե Մանգասարյան 17. Նորա Եղյան 22. Անի Ղուկասյան

Պահեստայիններ՝ 12. Լենա Անդրիասյան 24. Արմինե Հարությունյան 2.Նարե Ավետյան 3.Լիանա Ղազարյան 5. Անի Կարապետյան 6. Նայրի Դեր-Մկրտչյան 14. Պայծառ Ասատրյան 16. Ռիտա Մարի Գրիգորյան 19. Արմինե Խաչատրյան 20. Աննա Դալլաքյան 21. Հեղինե Չոփիկյան 23. Դվին Աղաբաբյան 25. Օքսաննա Պիզլովա
Գլխավոր մարզիչ՝ Արմեն Սանամյան:

Ապրիլի 7-ին շրջանաձև մրցկարգով անցակցվող մրցաշարի 1–ին տուրի 1-ին խաղում Չարենցավում Լիտվայի ընտրանին 1:0 հաշվով պարտության էր մատնել Հորդանանի մարզուհիներին: Մրցաշարի 2–րդ տուրում ապրիլի 10-ին կմրցեն հետևյալ զույգերը`

«Փյունիկի» մարզադպրոցում ամը`13:00-ին`Լիտվա-Լիբանան,
Չարենցավանիքաղաքային մարզադաշտում`ժամը 16-ին`ՀԱՅԱՍՏԱՆ- ՀՈՐԴԱՆԱՆ:

©2021 Armenian Soccer