Armenian Soccer
Armenian Soccer

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ԱԱ հանդիպումներին

Աշխարհի առաջնության որակավորման փուլի հերթական հանդիպումներին ընդառաջ՝ կանանց Հայաստանի ազգային հավաքականն ապրիլի 1-12-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը՝ գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հավաքին և հանդիպումներին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստուհիներին․

Դարպասապահներ

Անաստասիա Կլիմովա — «Թոմիրիս» (Ղազախստան)

Մարիամ Ցոլակյան — «Հայասա»

Պաշտպաններ

Կլաուդիա Չոլակյան — «Օլիմպիկ Սիդնեյ» (Ավստրալիա)

Սիդնի Վերմիլիոն — «Բլյու Հարթս» (ԱՄՆ)

Նորա Եղյան — «Հերոսկիպու Լեյդիս» (Կիպրոս)

Քրիստինե Ալեքսանյան — «Հայասա»

Դիանա Գրիգորյան — «Հայասա»

Լիանա Ղազարյան — «Հայասա»

Մարիա Սախինովա — «Փյունիկ»

Անի Ղուկասյան — «Փյունիկ»

Անյուտա Գալստյան — «Փյունիկ»

Արմինե Խաչատրյան — «Նորավանք»

Կիսապաշտպաններ

Մարալ Արթին — «Կաստելյոն» (Իսպանիա)

Անի Կարապետյան — «Հերոսկիպու Լեյդիս» (Կիպրոս)

Հեղինե Չոփիկյան — «Դոքսա» (Հունաստան)

Լուիզա Ղազարյան — «Փյունիկ»

Վերոնիկա Ասատրյան — «Փյունիկ»

Աննա Դալլաքյան — «Հայասա»

Հարձակվողներ

Օքսաննա Պիզլովա — «Փյունիկ»

Նայիրի Դեր-Մեգերդիչյան — «Փյունիկ»

Նենսի Ավեսյան — ԱՄՆ

 

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը ապրիլի 5-ին կմեկնի լեհական Գդինյա քաղաք, որտեղ ապրիլի 7-ին ուժերը կչափի Լեհաստանի ազգային հավաքականի հետ։

Ապրիլի 12-ին արդեն Արմավիրի «Քաղաքային» մարզադաշտում մեր ազգային հավաքականը կհյուրընկալի Ալբանիայի հավաքականին։

 

©2022 Armenian Soccer