Armenian Soccer
Armenian Soccer

Հայաստանի կանանց ազգային հավաքականը պարտվեց Կոսովոյի թիմին

Women's Team

 

Հոկտեմբերի 26-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում, կայացավ FIFA կանանց աշխարհի առաջնության որակավորման փուլի F խմբի չորրորդ մրցափուլի Հայաստան-Կոսովո հանդիպումը։ Կանանց Հայաստանի ազգային հավաքականը լարված պայքարում նվազագույն հաշվով զիջեց մրցակցին՝ հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 3 րոպե առաջ գոլ բաց թողնելով:

 

Հայաստան-Կոսովո՝ 0:1 (0:0)

Երևան, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ

Մրցավար՝ Վիոլա Ռաուժդինա (Լատվիա)

Գոլը` Սիլա, 87

Հայաստան

1. Անաստասիա Կլիմովա, 2. Քրիստինե Ալեքսանյան, 3. Լիանա Ղազարյան (19. Օքսանա Պիզլովա, 78), 4. Մարիա Սախինովա (21. Մարիամ Պետրոսյան, 88), 7. Նենսի Ավեսյան (23. Դվին Աղաբաբյան, 71), 8. Մարալ Արթին, 9. Անի Սարկիսյան (5. Անի Կարապետյան, 71) , 11. Տատյանա Դոլմատովա (14. Պայծառ Ասատրյան, 70), 13. Սիդնի Վերմիլիոն, 20. Աննա Դալլաքյան, 22. Անի Ղուկասյան։

Պահեստայիններ. 12. Լենա Անդրեասյան, 16. Սյուզան Սիրեկանյան, 6. Նայիրի Տեր-Մկրտիչյան, 15. Անյուտա Գալստյան, 17. Նորա Եղյան, 18. Անուշ Առաքելյան:

Գլխավոր մարզիչ՝ Արմեն Սանամյան

Կոսովո

1. Կոլգեցի, 4. Հալիլայ (18. Սմաիլի, 87), 5. Սիլա, 6. Հիսենայ, 8. Շալա (10. Լիմանի, 76), 9. Բիքկայ (19.Ռեջեպի, 76), 11. Կրիեժիու, 13. Ռեշիցա (2. Մուսայ, 23), 15. Միսինի, 17. Մեմետի, 20. Գրայքեվցի (3. Ավդուլի, 46)։

Պահեստայիններ. 12. Բեհրամայ, 16. Մուսայ, 2. Բերիշա, 7. Էյուպի, 14. Էմերլահու, 22. Տահիրի, 23. Ռամայ։

Գլխավոր մարզիչ՝ Աֆերդիտա Ֆազլիյա

 

 

©2021 Armenian Soccer