Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը, նախապատրաստվելով UEFA U17 տարեկանների կանանց Եվրոպայի առաջնության ընտրական փուլին, սեպտեմբերի 19-21-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը՝ գլխավոր մարզիչ Մարիամ Ստեփանյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստուհիներին․
Դարպասապահներ
Էլլա Դե Կրոյֆ — «ԼԱ Բրեյքերս» (ԱՄՆ)
Լաուրա Հովհաննիսյան — «Շիրակ աղջիկներ»
Պաշտպաններ
Նաիրա Կատիկյան — «Շիրակ աղջիկներ»
Աննա Մարգարյան — «Արարատ-Արմենիա աղջիկներ»
Սյուզաննա Հակոբյան — «Արարատ-Արմենիա աղջիկներ»
Աննա Եղյան — «Շիրակ աղջիկներ»
Սվետլավա Ալեքսանյան — «Արարատ-Արմենիա աղջիկներ»
Ֆրանչեսկա Խաչատուրյան — «ԼԱ Բրեյքերս» (ԱՄՆ)
Տատիանա Գրիգորյան — «Սթրայքերս» (ԱՄՆ)
Կիսապաշտպաններ
Մարիամ Մակարյան — «Արարատ-Արմենիա աղջիկներ»
Դիանա Մելիքբեկյան — «Ուրարտու աղջիկներ»
Էմմի Սարգսյան — «Ուրարտու աղջիկներ»
Ռոզալինա Երիցյան — «Փյունիկ աղջիկներ»
Թամարա Սահակյան — «Հայասա»
Հասմիկ Գրիգորյան — «Ուրարտու աղջիկներ»
Արաքսիա Ամիրյան — «Ուրարտու աղջիկներ»
Լարա Քասաբյան — «Փյունիկ աղջիկներ»
Վանա Դերդերյան — «Սվեփ Գոլդ» (ԱՄՆ)
Մեղրի Համփարյան — «Սվեփ» (ԱՄՆ)
Հարձակվողներ
Լուսինե Կոստանյան — «Ուրարտու աղջիկներ»
Միլենա Սայադյան — «Ուրարտու աղջիկներ»
Արինա Գալստյան — «Փյունիկ աղջիկներ»
Նարինե Իսկանդարյան — «Արարատ-Արմենիա աղջիկներ»
Միլենա Ավետիսյան — «Գյումրի աղջիկներ»
Կանանց Հայաստանի U17 հավաքականը սեպտեմբերի 21-ին կմեկնի Խորվաթիա, որտեղ կկայանան UEFA U17 տարեկանների կանանց Եվրոպայի առաջնության որակավորման B2 խմբի հանդիպումները։ Նույն խմբում մեր ընտրանու հետ ընդգրկված են Խորվաթիայի, Լիտվայի և Ղազախստանի կանանց U17 հավաքականները։