Ինչպես արդեն հայտնել ենք, ապրիլի 7-ին Հայաստանում կմեկնարկի Our Game կանանց միջազգային ընկերական մրցաշարը։
Մրցաշարի բացման խաղում կանանց Հայաստանի ազգային հավաքականը պետք է մրցեր Լիբանանի ընտրանու հետ։ Վիզաների հետ կապված խնդիրների պատճառով Լիբանանի հավաքականի պատվիրակության ժամանումը Երևան հետաձգվել է։ Այդ իսկ պատճառով 1-ին տուրի Հայաստան-Լիբանան հանդիպումը ևս հետաձգվել է և կկայանա ապրիլի 8-ին՝ ժամը 13։00-ին, Երևանի «Փյունիկ» ՖԱ մարզադպրոցի մարզադաշտում։
©2021 Armenian Soccer