Armenian Soccer
Armenian Soccer

Կանանց ազգային հավաքականը խոշոր հաշվով զիջեց ալբանացիներին

Women's Team

 

Հոկտեմբերի 21-ին՝ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում, կայացավ FIFA կանանց ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի F խմբի երրորդ մրցափուլի Ալբանիա-Հայաստան հանդիպումը։ Մեր հավաքականը պարտվեց 0:5 հաշվով:

Ալբանիա-Հայաստան՝ 5:0 (3:0)

Տիրանա, «Էյր Ալբանիա» մարզադաշտ

Մրցավար՝ Մարիա Մարոտա (Իտալիա)

Գոլերը՝ Դոցի, 12, 44, Համիդի, 16, 62, Լուֆո, 90+1

 

Ալբանիա

1. Ռեջեպի, 2. Հիլա, 3. Ցարայ, 6. Մալիքի, 7. Համիդի (4. Մետալա, 87), 8. Էլեզայ (20. Լևենայ, 75), 10. Կրասնիքի (9. Լուֆո, 80), 11. Դոցի, 16. Գյինի (21. Զարկա, 87), 17. Մակսութի (13. Բեգալո, 75), 18. Ֆրանյա:

Պահեստայիններ. 12. Ռաշիմի, 5. Բայրաքթարի, 14. Տոտա, 19. Շինդոլե:

Գլխավոր մարզիչ` Արմիր Գրիմայ

Հայաստան

1. Անաստասիա Կլիմովա, 3. Լիանա Ղազարյան, 5. Անի Կարապետյան (19. Օքսանա Պիզլովա, 84), 7. Նենսի Ավեսյան (6. Նայիրի, 76), 8. Մարալ Արթին (21. Մարիամ Պետրոսյան, 81), 9. Անի Սարկիսյան (ա) (23. Դվին Աղաբաբյան, 81), 11. Տատյանա Դոլմատովա, 13. Սիդնեյ Վերմիլիոն, 17. Նորա Եղյան, 20. Աննա Դալլաքյան, 22. Անի Ղուկասյան (15. Անյուտա Գալստյան, 75):

Պահեստայիններ. 12. Լենա Անդրեասյան, 16. Սյուզան Սիրեկանյան, 2. Քրիստինե Պապիկյան, 4. Մարիա Սախինովա, 10. Օլգա Օսիպյան, 14. Պայծառ Ասատրյան, 18. Անուշ Առաքելյան:

Գլխավոր մարզիչ` Արմեն Սանամյան:

 

©2021 Armenian Soccer