ՀՖՖ գրասենյակում կայացավ VBET 2020/21 մրցաշրջանի Հայաստանի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակչի վիճակահանությունը։:
Գավաթի նախորդ խաղարկության եզրափակչի մասնակիցներ «Նոան» և «Արարատ-Արմենիան» պայքարի մեջ կմտնեն հաջորդ փուլից
VBET Հայաստանի Գավաթի խաղարկությունը կմեկնարկի սեպտեմբերի 18-ին:
Գավաթի խաղարկությանը մասնակցելու են VBET Հայաստանի pրեմիեր լիգայի բոլոր թիմերը և 1-ին խմբի այն ակումբները, որոնց գլխավոր թիմերը հանդես չեն գալիս Բարձրագույն խմբում։
Հավելենք, որ նախորդ մրցաշրջանի համեմատ փոխվել է նաև մրցաշարի ձևաչափը։ Այսուհետև բոլոր փուլերը (բացառությամբ եզրափակչի) անցկացվելու են 2 խաղով՝ մեկական անգամ՝ սեփական և մրցակցի հարկի տակ։ Բոլոր փուլերի մասնակից զույգերը որոշվելու են կույր վիճակահանությամբ։ Յուրաքանչյուր փուլի ավարտից հետո անցկացվելու է հաջորդ փուլի վիճակահանությունը։
Գավաթի խաղարկության հանդիպումներն անցկացվելու են 2020 թվականի սեպտեմբերից մինչև 2021 թվականի մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում։
Ստորև ներկայացնում ենք VBET Հայաստանի գավաթ խաղարկության 1/8-րդ եզրափակչի բոլոր զույգերը`
«ԲԿՄԱ» — «Լոռի»
«Վեստ Արմենիա» — «Գանձասար-Կապան»
«Վան» — «Նորավանք»
«Արարատ» — «Սևան»
«ՈՒՐԱՐՏՈՒ» — «ՓՅՈՒՆԻԿ»
«Շիրակ» — «Ալաշկերտ»:
©2020 Armenian Soccer