ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է մարտի կեսերին ստեղծված աշխատանքային երկու խմբերի գործունեության վերջին արդյունքներն ՈՒԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաների անդամների մասնակցությամբ կայացած տեսակոնֆերանսի ընթացքում:Ասյ մասին իրազեկում են ՀՖՖ մամուլի ծառայությունից:
Մասնավորապես, ներկայացվել են ինչպես ազգային հավաքականների, այնպես էլ ակումբների մասնակցությամբ մրցաշարերի պոտենցիալ օրացույցների մի քանի տարբերակներ:
Հեռահար առցանց հերթական քննարկման ժամանակ ՈՒԵՖԱ-ն նաև հաստատել է հեթ-թրիք ծրագրի՝ ազգային ասոցիացիաներին հասանելիք գումարներն ըստ պլանի վճարելու պատրաստակամությունը:
Ազգային ասոցիացիաներին տրվել են խորհրդատվական ցուցումներ, ըստ որոնց խիստ ցանկալի է ավարտին հասցնել ազգային առաջնությունները և գավաթի խաղարկությունները:
Վերոնշյալ թեմաների վերաբերյալ որոշումները կկայացվեն հինգշաբթի՝ ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստի ընթացքում:
©2020 Armenian Soccer