Օգոստոսի 30-ին, «Ռեդիսոն Բլու» հյուրանոցում կայացավ Armenian Soccer կայքի թվով 8-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը։
Մրցանակաբաշխության ընթացքում մրցանակներ են հանձնվում Հայաստանի առաջնության ավարտված մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստներին, մարզչին և լավագույն հայ ֆուտբոլիստին։
Այս տարի լավագույն դարպասապահի կոչմանն արժանացել էր «Փյունիկի» դարպասապահ Դավիդ Յուրչենկոն։
Լավագույն պաշտպան ճանաչվել էր «Արարատի» ֆուտբոլիստ Հրայր Մկոյանն, իսկ լավագույն կիսապաշտպանն Էդգար Մալաքյանն էր։
Լավագույն հարձակվող անվանակարգում հաղթել էին միանգամից երկու ֆուտբոլիստներ` Սերժ Դեբլեն և Ուգո Ֆիրմինոն։
Վերջիններս նախորդ մրցաշրջանում հանդես էին գալիս «Փյունիկի» կազմում։
Դե իհարկե լավագույն ֆուտբոլիստների կողքին պետք է ունենալ լավագույն մարզիչ. այս պատվավոր կոչումն այս տարի պատկանում էր «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանին։
Հերթական անգամ լավագույն հայ ֆուտբոլիստի կոչմանն արժանացել էր Հենրիխ Մխիթարյանը, որը շարունակում է իր ելույթները եվրոպական գրանդ ակումբներում։
Լավագույն երեք գոլերի հեղինակներն ընտրվել էին հետևյալ հերթականությամբ`
1. Ժիրայր Շաղոյան («Արարատ-Արմենիա»/ԲԿՄԱ)
2. Գրենիկ Պետրոսյան (ԲԿՄԱ)
3. Ֆոֆանա Բեկո («Ալաշկերտ»)
Մրցանակաբաշխությանը ներկա էին նախկին և ներկայիս անվանի ֆուտբոլիստներ և մարզիչներ, ակումբների ներկայացուցիչներ, ՀՖՖ աշխատակիցներ և սպորտային լրագրողներ, որոնք էլ հենց մասնակցել էին լավագույնների քվեարկությանը։
©2022 Armenian Soccer