Armenian Soccer
Armenian Soccer

Կայացավ ՈւԵՖԱ կանանց Մ-19 ԵՎՐՈ 2021/22 մրցաշրջանի առաջին փուլի վիճակահանությունը

Մարտի 11-ին՝ ՈՒԵՖԱ-ի շտաբ-գրասենյակ Նիոնում, կայացավ ՈՒԵՖԱ կանանց Մ-19 ԵՎՐՈ 2021/22 մրցաշրջանի առաջին փուլի վիճակահանությունը։ Փոխվել է մրցաշարի ձևաչափը: Այսուհետ այն կանցկացվի ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի ձևաչափով։
ՀՖՖ լրտվական  ծառայությունից  տեղեկացնում  են, որ Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը ընդգրկվել է Բ լիգայի 6-րդ խմբում, որտեղ կմրցի Բոսնիա և Հերցեգովինայի, Չեռնոգորիայի և Էստոնիայի Մ-19 հավաքականների հետ։
Առաջին փուլի վեցերորդ խմբի հանդիպումները կանցկացվեն Բոսնիա և Հերցեգովինայում՝ հոկտեմբերի 19-25-ը:

©2021 Armenian Soccer