Մարտի 11-ին՝ ՈՒԵՖԱ-ի շտաբ-գրասենյակ Նիոնում, կայացավ ՈՒԵՖԱ կանանց Մ-17 ԵՎՐՈ 2021/22 մրցաշրջանի առաջին փուլի վիճակահանությունը։ Փոխվել է մրցաշարի ձևաչափը: Այսուհետ այն կանցկացվի ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի ձևաչափով։
ՀՖՖ մամուլի ծառայությունից հայտնում են, որ կանանց Մ-17 ՀՀ հավաքականը ընդգրկվել է Բ լիգայի 2-րդ խմբում, որտեղ կմրցի Լիտվայի, Խորվաթիայի և Ղազախստանի Մ-17 հավաքականների հետ։
Առաջին փուլի երկրորդ խմբի հանդիպումները կանցկացվեն Խորվաթիայում՝ սեպտեմբերի 23- 29-ը։
©2021 Armenian Soccer