Հունիսի 28-ին՝ ՀՖՖ գրասենյակում, կայացավ ՀՖՖ 22-րդ հերթական ժողովը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Օրակարգում ընդգրկված էր 13 հարց։ Օրակարգի հաստատումից հետո ուղերձով հանդես եկավ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը: Դրան հետևեց ժողովի արձանագրության հաստատման համար պատվիրակների և հաշվիչ հանձնաժողովի ընտրությունը։
Այնուհետև ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ներկայացրեց ՀՖՖ գործունեության հաշվետվությունը (2021 հունիս-2022 հունիս), իսկ «Բի-Դի-Օ Արմենիա» աուդիտորական ընկերության տնօրեն Վահագն Սահակյանը՝ ՀՖՖ նախորդ ֆինանսական տարվա (2021 թ.) ֆինանսական հաշվետվության և անկախ աուդիտորական եզրակացությունը։
Այնուհետև ՀՖՖ Գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը ներկայացրեց առանձին ՀՖՖ-ի համար նախորդ ֆինանսական տարվա (2021 թ․) ֆինանսական հաշվետվությունը և ՀՖՖ 2022 թվականի բյուջեն:
Ժողովի անդամները հաստատեցին ՀՖՖ գործունեության հաշվետվությունը, ֆինանսական հաշվետվությունը և աուդիտորական եզրակացությունը և ՀՖՖ բյուջեն, ինչպես նաև կողմ քվեարկեցին ՀՖՖ կանոնադրության 12-րդ հոդվածի 2-րդ կետի փոփոխության հաստատմանը։
Օրակարգի հաջորդ հարցով ՀՖՖ հերթական ժողովի պատվիրակները կողմ քվեարկեցին Դովեղ ՖԱ ՀԿ անդամության կասեցման վերացման (միաձայն) և Լոկոմոտիվ ՖԱ ՀԿ հեռացման (13 կողմ, 1 ձեռնպահ) օգտին:
Օրակարգի վերջին հարցով ՀՖՖ հերթական ժողովի պատվիրակները կողմ քվեարկեցին Նորավանք ՍԱ ՍՊԸ, Շիրակ ՖԱ ՀԿ, Լեռնային Արցախ ՖԱ ՍՊԸ, ՍԱ Միկա ՀԿ, Անդրանիկ ՖԱ ՀԿ, Օնոր ՍՊԸ, Աղբյուրակ մարզամշակութային ՀԿ, Սարդարապատ ՖԱ ՀԿ, Կումայրի ՖԱ ՀԿ, Երևան ՖԱ ՀԿ, Հայասա ՖԱ մարզական ՀԿ՝ ՀՖՖ անդամության հաստատման օգտին:
©2022 Armenian Soccer