Ղազախստանի պրիմեր լիգայի առաջնության 1-ին տուրում մարտի 13-ին երկրի գործող չեմպիոն Ալմաթիի «Կայրաթն» իր հարկի տակ մրցեց «Ժետիսյուի» հետ ու հաղթեց 2:0 հաշվով: «Կայրաթի» կազմում այս հանդիպմանը առանց փոխարինման մասնակցեց ՀՀ ազգային հավաքականի խաղացող Կամո Հովհաննիսյանն, ով գոլային փոխանցման հեղինակ դարձավ:
Պրիմեր լիգայի նորեկ, Արամ Ոսկանյանի ղեկավարությամբ ելույթ ունեցող «Ատիրաուն» սեփական հարկի տակ ընդունեց «հայկական» մյուս թիմին`Կարագանդայի « Շախտյորին ու տանուլ տվեց 0:1 հաշվով: Ոսկանյանի թիմի խաղացող, ՀՀ ազգային հավաքականի կիսապաշտպան Արտակ Դաշյանն այս խաղին ընդհանրապես չէր հայտավորվել: Թիմի նորեկ` ՀՀ ազգային ընտրանու դարպասապահ Արամ Հայրապետյանը, թեև խաղին հայտավորվել էր, բայց այդպես էլ ասպարեզ չելավ: «Շախտյորի կազմում առանց փոխարինման խաղաին մասնակցեց ՀՀ ազգային ընտրանու կիսապաշտպան,25-ամյա նիգերիացի Սոլոմոն Ուդուն:Հանդիպմանը մասնակցելու համար հայտավորվել էր նաև «Շախտյորի կիսապաշտպան,Ղազախստանի երիտասարդական հավաքականում հանդես եկած Գևորգ Նաջարյանը, բայց նա ասպարեզ չմտավ`մնաց պահեստայինների նստարանին:
Երկրի առաջնության բրոնզե մեդալակիր «Աստանան», որի կազմում ներկայումս ելույթ են ունենում ՀՀազգային հավաքականի 2խաղացողներ Վարազդատ Հարոյանն ու Տիգրան Բարսեղյանը արտագնա խաղում մրցեց առաջնության նորեկ Թուրքիստանի «Արիսի» հետ , ու ոչ-ոքի խաղաց`2:2 հաշվով: ՀՀ ընտրանու խաղացողները «Աստանայի» կազմում առանց փոխարինման մասնակցեցին ողջ հանդիպմանը:
Այսօր`մարտի 14-ին մեկնարկային տուրի խաղում Վարդան Մինասյանի գլխավորած «Տարազը» մրցակցի հարկի տակ կհանդիպի «Կայսարի» հետ ,որի կազմում պատրաստվում է նորամուտն է նշել ՀՀազգային հավաքականի կիսապաշտպան Գեղամ Ղադիմյանը: «Հայկական» մեկ այլ թիմ էլ `երկրի փոխչեմպիոն , Գրիգորի Բաբայանի ղեկավարությամբ հանդես եկող «ոբոլն» էլ կընդունի «Ակժայիկին»:
©2021 Armenian Soccer