Armenian Soccer
Armenian Soccer

Կամո Հովհաննիսյանի գոլը Ղազախստանի չեմպիոն «Կայրաթին» օգնեց ամրապնդել առաջատարի իր դիրքերը

Ղազախստանի  պրիմեր լիգայի ընթացիկ առաջանությնա 2 –րդտուրում երկրի գործող չեմպիոն Ալմաթիի «Կայրաթը»,   որ կազմում հաջողությամբ  հանդես է  գալիս թիմի առաջատար խաղացողներից մեկը,  ՀՀազգային հավաքականի կիսապաշտպան,   28-ամյա Կամո Հովհաննիսյանը արտագնա խաղում  Կիզիլօրդայում մրցեց «Կայսարի» հետ: 1-ին  խաղակեսում համառ ու անզիջում պայքար ծավալվեց ,ու միայն  ընդմիջման գնալուց անմիջապես առաջ `45+ 3 –րդ րոպեին «Կայրաթին» հաշվի մեջ առաջ մղեց  36-ամյա բրազիլացի  նշանավոր  հարձակվող Վագներ Լավը: 62-րդ րոպեին  իր թիմի հաջողությունը ամրապնդեց  ու 2 –րդ գոլի հեղինակը դարձավ  Կամո  Հովհաննիսյանը: 15րոպե անց «Կայրաթի» հաղթանակը էլ ավելի համոզիչ`3:0,   դարձրեց 20-ամյա  ղազախ կիսապաշտպան Դանիյար Ուսենովը: Նկատենք , որ 80-րդ րոպեին Հովհաննիսյանը տակտիկական նպատակառումներով փոխարինվեց: Իսկ ահա «Կայսարի »նորեկ , ՀՀ ազգային հավաքականի կիսապաշտպան , 28-ամյա  Գեղամ Ղադիմյանը  ասպարեզ մտավ 53-րդ րոպեին, բայց ոչնչով չկարողացավ օգնել իր թիմին պարտությունից  խուսափելու համար:
Սա առաջնությունում «Կայրաթի» տոնած  2-րդ անընդմեջ   հաղթնակն էր, ու չեմպիոնն իր ակտիվում գրանցած 6 միավորով միանձնյա գլխավորում  է մրցաշարային   աղյուսակը:Հաջորդ`3-րդ տուրում  ապրիլի 4-ին   Հովհաննիսյանի թիմը իր հարկի տակ կհյուրընկալի Վարդան Մինասյանի գլխավորած «Տարազին: Վերջինս 1-ին  տուրում  հոյւրընկալվելիս 3:2  հաշվով գերկամային հաղթանակ էր տոնել «Կայսարի»  նկատմամբ, իսկ 2-րդ տուրում էլ  իր հարկի տակ  գոլազուրկ ոչ-ոքի էր խաղացել  «Կիզիլ-Ժարի» հետ: Մինասյանի գլխավորած «Տարազը» 2 տուրից  հետո վաստակած  4 միավորով 2-4-րդ տեղերն է կիսում  երկրի արծաթե և բրոնզե մեդլակիր, «հայկական» թիմերի`«Տոբոլի» և «Աստանայի» հետ:

©2021 Armenian Soccer