Ղազախստանի պրիմեր լիգայի առաջնության վերսկսումից հետո 4 –րդ տուրում 2004թ երկրի չեմպիոն, քառակի գավաթակիր Ալմաթիի «Կայրաթն» այսօր հյուրընկալել էր «Ժետիսիուին» և հաղթեց 3:0 հաշվով ու վաստակած 9 միավորով բարձրացավ 1-ին հորիզոնական:
Հատկանշկան է, որ այս խաղում հանդիպման հաշիվը 11 -րդ րոպեին բացեց Կայրաթի նորեկ, ՀՀազգային հավաքականի 27-ամյա կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանն, ով գրավեց իր նախկին թիմի՝ «Ժետիսուի» դարպասը:Սա Կամոյի նոր թիմում խփած առաջին գոլն է: Դա ոգևորեց նրա թիմակիցներից, ովքեր 2-րդ խաղակեսում ևս 2 գոլ խփեցին ու հաղթեցին 3:0 հաշվով, և ստանձնեցին մրցաշարի առաջատարի դերը:
©2020 Armenian Soccer