Armenian Soccer
Armenian Soccer

«Կադիսի» ֆեյսբուքյան էջում՝ հերթական հայատառ գրառումը

Vato

Իսպանական «Կադիսի» ֆեյսբուքյան էջը հերթական հայատառ գրառումն է կատարել՝ սահմանափակ նպատակային լսարանով, կցելով ակումբի ֆուտբոլիստ, Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանի նկարն ու շնորհավորելով վերջինիս Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու կապակցությամբ:

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «Մեր պաշտպան Հարոյանը ճանաչվել է Հայաստանի տարվա լավագույն խաղացող

Շնորհավոր, Վատո»; Գրառումն ուղեկցվել է Հայաստանի դրոշով:

Ավելի ուշ ակումբի ֆեյսբուքյան էջում հայտնվել է նաև բոլորին հասանելի գրառում՝ Հարոյանի նկարով, որում ակումբը տեղեկացրել է «Վատո Հարոյանի՝ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ» ճանաչվելու փաստը:

Vato

 

©2021 Armenian Soccer