ՀՖՖ 30-ամյակին նվիրված ևս մեկ միջոցառում կկայանա Ծովագյուղում, հայտնում է ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
20×40 փոքր խաղադաշտում կկայանա ցուցադրական հանդիպում, որին կմասնակցեն Ֆերնանդո Իերոն, Դևիդ Ջեյմսը, Կախա Քալաձեն, Լևան Կոբիաշվիլին, Յուրա Մովսիսյանը, Ռոման Բերեզովսկին, Յուրի Ջորկաեֆը, Էդգար Մանուչարյանը, Ռազմիկ Գրիգորյանը և այլոք:
Հանդիպմանը կմասնակցեն նաև ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն և ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը։
ՀՖՖ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինն արդեն սկսում է հավատարմագրումը Ծովագյուղում կայանալիք միջոցառման համար, որը կմեկնարկի հունիսի 15-ին, ժամը՝ 16։00:
ՀՖՖ-ն կապահովի հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչների տեղափոխումը Ծովագյուղ։
Հավատարմագրման մանրամասներն` ԱՅՍՏԵՂ։
©2022 Armenian Soccer