Այսօր`դեկտեմբերի 5-ին լրացավ ՀՀ ազգային հավաքականի և Գյումրիի «Շիրակի» նախկին ավագ՝ անխոնջ պաշտպան Հարություն Վարդանյանի ծննդյան 50 –ամյակի հոբելյանը:
Հայկական ֆուտբոլի պատմության մեջ լավագույն պաշտպաններից մեկն համարվող ճանաչված նախկին ֆուտբոլիստը Հայաստանում, Գերմանիայում և Շվեյցարիայի ունեցած ելույթներից և մարզական կարիերան ավատելուց հետո ներկայումս բնակվում է Փարիզում, որտեղ զբաղվում է մարզչական գործնությամբ ու նաև գործարարությամբ:
Aremnian-soccer.com կայքի ողջ անձնակազմը շնորհավորում գյումրեցի անվանի ու բարձակարգ ֆուտբոլիստին ծննդյանդ օրվա առթիվ և մաղթում ամենայն բարիք ու հաջողություններ:Եվ հավատում է, որ նա մի օր արժանիորեն տեղ կունենա նաև ՀՀազգային ընտրանու մարզչական շտաբում:
Հարություն Վարդանյանը ՀՀազգային հավաքականի կազմում 1994-2004թթ 63 հանդիպում է անցկացրել ու 1 գոլի հեղինակ է դարձել:Նա իր հայրենի Գյումրիի «Շիրակի» կազմում 1989- 1997թթ մասնակցել է ՀՀբարձրագույն խմբի առաջնությունների 225 հանդիպման,որոնց ընթացքում 56 գոլ է հեղինակել:
Հայկական ֆուբոլում մեծ ավանդ ունեցող Հարություն Վարդանյանն իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում Հայաստանից զատ ելույթներ է ունեցել նաև Գերմանիայում և Շվեյցարիայում: Նա ՀՀ եռակի չեմպիոն և փոխչեմպիոն է,1996թ Հայաստանի սուպերգավաթակիր, 1997թ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել, 2003/2004թթ մրցաշրջանում «Սերվետի» կազմում դարձել է Շվեյցարիայի առաջնության բրոնզե մեդալակիր: Իր մասնակցած թիմերում ամբողջությամբ նա անցկացրել է 524 հանդիպում և խփել է 68 գոլ։
Հայկական ֆուտբոլում մեծ ավանդ ունեցող Վարդանյանը վերջին տարիներին բնակվում է Փարիզում, որտեղ զբաղվում է մարզչական գործնությամբ ու նաև գործարարությամբ: Վարդանյանի գլխավորությամբ հանդես եկած Արևմտյան Հայաստանի ընտրանին Արցախում ընթացած չճանաչված երկրների 2019թ Եվրոպայի գավաթի խաղարկությունում պատվաբեր 2-րդ տեղը գրավեց: Ծնունդդ տարեդարձի 50 –ամյակի հոբելյանը շնորհավոր լեգենդար ավագ:
©2020 Armenian Soccer