Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի նախաձեռնությամբ դեկտեմբերի 24-ին կազմակերպվեց ծաղկադրում լեգենդար ֆուտբոլիստ ու մարզիչ Արկադի Անդրիասյանի արձանի մոտ։Այս մասին իրազեկում են երևայան ակումբի լրատական ծառայությունից:
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի անձնակազմի ու ակադեմիայի սաների հետ միասին ծաղկադրման արարողությանը մասնակցեցին «Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստներ Նիկոլայ Ղազարյանը, Սերգեյ Բոնդարենկոն, Սերգեյ Պողոսյանը,Նորայր Մեսրոպյանը, ինչպես նաև հայկական ֆուտբոլի վետերաներն ու երկրպագուները։
Արարողության ավարտին Անդրիասյանին նվիրված հատուկ հուշամատյանում իրենց սրտի խոսքը գրեցին միջոցառման մասնակիցները։
©2020 Armenian Soccer