«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի։ Ակումբը պայմանագիր է ստորագրել 29-ամյա կիսապաշտպան Դավիդ Խուրցիձեի հետ։
Խուրցիձեն հանդես է եկել ինչպես ռուսական «Արմավիր», Պերմի «Ամկար», Մոսկվայի «Արարատ», վրացական «Տորպեդո», այնպես էլ հայկական ակումբներում՝ մասնավորապես՝ «Ուլիսում», «Արարատում» և «Ալաշկերտում»։ Ընդհանուր առմամբ, ֆուտբոլիստը Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայում անցկացրել է 101 հանդիպում և դարձել 17 գոլի հեղինակ։
Խուրցիձեն «Ուրարտուի» կազմում հանդես կգա 27 համարի խաղաշապիկով։
©2022 Armenian Soccer