ՀՀ 1-ին խմբի առաջնության մասնակից «Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվել 33 –ամյա Խորեն Վերանյանը:Նա այդ պաշտոնում կփոխարինի, ՀՀազգային հավաքականի նախկին խաղացող, 46-ամյա Արմեն Շահգիլդյանին: Այս մասին հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից: Վերանյանի հետ պայմանագիրը կնքվել է 3 տարով:
Նա Երևանի «Արարատում» և Աբովյանի «Կոտայքում» հանդես եկած ճանաչված ֆուտբոլիստ Էդուարդ Վերանյանի որդին է, և «Կոտայքում, «Արարատում», «Լեռնագործում», և «Լոռիում» աշխատած վաստակաշատ մասնագետ, ՀՀվաստակավոր մարզիչ, Ֆելիքս Վերանյանի թոռն է:
Երիտասարդ մասնագետը ֆուտբոլիստի կարիերան ավարտել է բոլորովին վերջերս: Պրոֆեսիոնալ ֆուտբոլով սկսել է զբաղվել 2003 թվականին՝ «Փյունիկում», որտեղ նույն տարում դարձել է Հայաստանի չեմպիոն։
Հետագայում Վերանյանը խաղացել է «Միկայում», Դիլիջանի« Իմպուլսում», «Արարատում», «Գանձասար Կապանում»:
2015-2018 թվականներին «Ալաշկերտի» կազմում երեք տարի անընդմեջ նվաճել է չեմպիոնական տիտղոսը և մեկ անգամ ՀՀ սուպերգավաթը : 2018-19թթ մրցաշրջանում հանդես է եկել Գյումրու «Շիրակի» կազմում: Վերջին թիմն, որի կազմում հանդես է եկել եղել Երևանի «Տորպեդոն»:
Հայաստանի երիտասարդական հավաքականների նախկին ֆուտբոլիստ է:
«Վեստ Արմենիա» ՖԱ-ն Վերանյանին մաղթում է հիշարժան և փառահեղ հաղթանակներով լի աշխատանք թիմի ղեկին։
2020 Armenian Soccer