Armenian Soccer
Armenian Soccer

ԽՈՐԵՆ ԲԱՅՐԱՄՅԱՆԸ 2-ՐԴ ԽԱՂՆ ԱՆԸՆԴՄԵՋ ԳՈԼԻ ՀԵՂԻՆԱԿ Է ԴԱՐՁԵԼ «ՌՈՍՏՈՎԻ» ԿԱԶՄՈՒՄ

Նոյեմբերի  28-ին  ՌԴ  պրիմեր լիգայի առաջնության  16 –րդ տուրի շրջանակում  4 հանդիպում տեղի ունեցավ: «Ռոստովը»  սեփական հարկի տակ ընդունել էր Մոսկվայի «Դինամոյին» ու պարտության մատնեց 4:1 հաշվով:  Հանդիպման  85 –րդ րոպեին «Ռոստովի» կազմում  գեղեցիկ  գոլի  հաղինակ  դարձավ, ՀՀ ազգային հավաքականի 28-ամյա կիսապաշտպան  Խորեն Բայրամյանն, ով ամրապնդեց  իր թիմի հաղթնակն ու հաշիվը դարձրեց` 4:0: Մինչ այդ այս խաղում  հեթ- տրիկի հեղինակ    էր դարձել հարձակվող Դմիտրի Պոլոզն,ով    իդեպ,  գոլերից 2-ը խփել էր 11 մետրանոցի անվրեպ իրացումով: Հիշեցնենք, որ Բայրամյանն արդեն 2 –րդ խաղն անընդմեջ խաղադաշտից չի  հեռացել առանց գոլ խփելու: Նա նախորդ`1 5-րդ  տուրում  էլ արտագնա խաղում Կազանում «Ռուբինի» հետ խաղում դուբլի հեղինակ էր դարձելու  ու իր թիմին 2:0 հաշվով հաղթանակ էր պարգևել: Հայազգի կիսապաշտպանը  ընթացիկ առաջնությունում մասնակցել է 12 հանդիպման , խաղադաշտում եղել է 754րոպե ու  3 գոլ է հեղինակել: «Ռոստովի» կազմում այս հանդիպմանը հայտավորվել էր նաև  17-ամյա պաշտպան Սերգեյ Կոչկանյանն , սակայն նա այդպես էլ ասպարեզ չմտավ: Մոսկվայի «Դինամոյին» հաղթելուց հետո Վալերի Կարպինի թիմը իրակտիվում գրանցած 29 միավորվ բարձրացավ մրցաշարային  աղյուսակի  3 –րդ հորիզոնական  և առաջատարներից  «Զենիթից» ու ԲԿՄԱ-ից ետ է մնում 3 –ական միավորով:
Իսկ ահա ՀՀազագային հավքկանի կիսպաշտպան Արշակ Կորյանի  թիմը`Խիմկին»  3 –րդ  անընդմեջ հաղթանակը տոնեց  ու այժմ   18միավորով 16 թիմերի պայքարում զբաղեցնում է 11 –րդ հորիզոնականը:  16-րդ տուրում   Խիմկին» իր  հարկի տակ ընդունել էր Կասնոդարին»  ու  համառ  պայքարում հաղթեց 1:0 հաշվով: Հաղթական միակ գոլի հեղինակը  66 –րդ րոպեին դարձավ  22-ամկա իվուրացի հարձակվող  Մուհամեդ Կոնատեն , ով հայտնի է «Փյունիկում»  2018/2019թթ  մրցաշրջանում ունեցած ելույթներով: Ի դեպ , սա ընթացիկ առաջնությունում  14 խաղի   մասնակցած     ու խաղադաշտում 711 րոպե եղած իվուարցու   Խիմկիի կազմում  խփած 1-ին գոլն էլ:Բացի այդ նա 2 գոլ էլ հեղինակել է  ՌԴ  գավաթի ընթացիկ խաղարկությունում: Կորյանը այս  խաղում թիմի մեկնարկային  կազմում էր և փոխարինվեց  66-րդ րոպեին:Նա էլ մասնակցել է առաջնության 10 խաղի   և   խաղադաշտում եղել է  647րոպե ու 3 գոլի հեղինակ է դարձել:
Գրոզնիի «Ահմատն»,որի գլխավոր մարզիչն է    Հայաստանում   հայտնի, ժամանակին  «Փյունիկի» գլխավոր մարզիչ աշխատած   48-ամյա մասնագետ Անդրեյ Տատալալևն ,   սեփական  հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի խաղաց  մրցաշարային աղյուսակի իր մերձակա հարևան Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ , ու հիմա վաստակած 25 միավորով զբաղեցնում է`բավական պատվաբեր  5 –րդ հորիզոնականը:  

©2020 Armenian Soccer