Armenian Soccer
Armenian Soccer

Խոակին Կապառոս. «Քանի դեռ տեսական հնարավորություններ կան, պայքարելու ենք»

Joaquin Caparros

 

Նոյեմբերի 10-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, FIFA ԱԱ 2022 որակավորման խմբային փուլի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումից առաջ, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի նախախաղային մամուլի ասուլիսը։

Հս. Մակեդոնիայի հավաքականի մասին

Խոսում ենք մի մրցակցի մասին, որին լավ ճանաչում ենք և որն էլ մեզ է լավ ճանաչում։

Կփորձենք հնարավորինս լավ հանդես գալ։ Իհարկե, դժվար է աշխարհի առաջնության ուղեգիրը նվաճել, բայց քանի դեռ տեսական հնարավորություններ կան, պայքարելու ենք մինչև վերջ։

Ֆուտբոլիստների ֆունկցիոնալ վիճակի ու խաղային պրակտիկայի պակասի մասին

Համաձայն չեմ, որ Հենոն պրակտիկայի պակաս ունի, նա խաղում է ու բարձր մակարդակով մարզումներ անցկացնում իր թիմում։

Ճանաչելով Հենոյին՝ կարող եմ ասել, որ համապատասխան վիճակում է։ Նույնը կարող եմ ասել Տիկոյի մասին։ Նա ողջ մրցաշրջանի ընթացքում խաղային պրակտիկա է ունեցել, իսկ այս պարտադրված հանգիստը նույնիսկ ավելի լավ կարող է անդրադառնալ իր մարզավիճակի վրա։ Լուկասը նույնպես խաղային պրակտիկա ուներ, այս առումով էլ խնդիր չկա։

 

©2021 Armenian Soccer