Armenian Soccer
Armenian Soccer

Խոակին Կապառոս. «Վաղը բոլորդ կտեսնեք»

Joaquin Caparros

 

ԱԱ2022-ի ընտրական փուլի Իսլանդիա-Հայաստան հանդիպման նախօրեին կայացած նախախաղյա ասուլիսին լրագրողների հարցերին պատասխանեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը:

 

Տպավորությունները՝ Ռումինիայի հավաքականից

Ռումինիան բավական ուժեղ հավաքական ունի, որի կազմում շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ կան։ Ես ինքս առիթ ունեցել եմ աշխատել ռումինացի ֆուտբոլիստների հետ Իսպանիայում, և կարող եմ ասել, որ հաճույք եմ ստացել։ Կարծում եմ, որ Ռումինիայի հավաքականի դեպքում պետք է առանձնացնել թիմային խաղը։ Նրանք հստակ պատկերացնում են, թե ինչ ֆուտբոլ պետք է խաղան, և դա ամենավտանգավորն է այս պարագայում։

 

Թիմի մարզավիճակի մասին

Խաղի մեկնարկին դեռ 24 ժամ կա։ Մենք ֆուտբոլիստներին վերականգնվելու ժամանակ կտանք, և վաղն արդեն կորոշենք, թե ով կխաղա։ Մենք բավարարված չենք Իսլանդիայի դեմ հանդիպման արդյունքից, սակայն պետք է հոգեբանորեն տրամադրվենք վաղվա խաղին։ Ինչպե՞ս ենք պատրաստվում խաղալ: Վաղը բոլորդ կտեսնեք:

 

©2021 Armenian Soccer